Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կուժեղացնի դաշինքը եւ հենց Ֆինլանդիան, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, փոխանցում է Reuters-ը։
«Եթե Ֆինլանդիան որոշի դիմել, ապա նրան ջերմորեն կընդունեն ՆԱՏՕ-ում, եւ անդամակցության գործընթացը կլինի հարթ եւ արագ»,- ասել է Սթոլթենբերգն այն բանից հետո, երբ Ֆինլանդիան հայտարարեց, որ «առանց հապաղելու» կդիմի ՆԱՏՕ-ին անդամակցության համար:
«Ֆինլանդիան ՆԱՏՕ-ի ամենամոտ գործընկերներից մեկն է՝ հասուն ժողովրդավարական երկիր, Եվրամիության անդամ, որը կարեւոր ներդրում ունի եվրատլանտյան անվտանգության գործում»,- ասել է նա:





























