Հյուսիսային Մակեդոնիայում անցկացվում են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի եւ դաշնակիցների համատեղ զորավարժությունները, հաղորդում է AP-ը։
ՆԱՏՕ-ի կողմից ծրագրված «Արագ պատասխան» զորավարժություններին մասնակցում են 19 երկրների մոտ 10 հազար զինվորներ: Զինվորականների խոսքով՝ զորավարժություններն անցկացվում են հինգ տարբեր վայրերում՝ Նորվեգիայից մինչեւ Հյուսիսային Մակեդոնիա։
«Կարծում եմ, որ սա ֆանտաստիկ ապացույց է, թե ինչ կարող ենք անել որպես դաշինք», - ասել է ԱՄՆ բանակի հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Փիթեր Անդրիսյակը:
Անցած 10 օրվա ընթացքում զորավարժություններին մասնակցել է մոտ 4600 զինվոր Ալբանիայից, Ֆրանսիայից, Հունաստանից, Իտալիայից, Հյուսիսային Մակեդոնիայից, Չեռնոգորիայից, Մեծ Բրիտանիայից եւ ԱՄՆ-ից։





























