Ֆրանսիան հայտարարել է Իրանում իր երկու քաղաքացիների ձերբակալության մասին՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել նրանց։

«Ֆրանսիայի կառավարությունը դատապարտում է այս անհիմն ձերբակալությունը եւ կոչ է անում անհապաղ ազատ արձակել Ֆրանսիայի այդ երկու քաղաքացիներին»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ:

Ֆրանսիական FNEC FP-FO կրթական միության դաշնային քարտուղար Քրիստոֆ Լալանդն ավելի վաղ Reuters-ին ասել էր, որ կասկածում է, որ ձերբակալվել է իր աշխատակիցներից մեկը եւ նրա ամուսինը, ովքեր անհետացել էին Իրանում արձակուրդի ժամանակ: Թեեւ «բացարձակ վստահություն» չկա, կա «ուժեղ ենթադրություն», որ նա ձերբակալվել է, ասել է Լալանդը՝ հավելելով, որ նա պետք է վերադառնա Ֆրանսիա այս շաբաթվա սկզբին։

Նախօրեին Իրանի հետախուզության նախարարությունը հայտարարել էր երկու եվրոպացիների ձերբակալության մասին, ովքեր օտարերկրյա հետախուզական ծառայությունների հետ միասին անկարգություններ էին նախապատրաստում՝ Իրանի ապակայունացման նպատակով: