Արեւելյան Ասիայի տնտեսական առաջնորդները նախազգուշացրել են տարածաշրջանի հեռանկարներին սպառնացող ռիսկերի մասին եւ խոստացել են հավատարիմ մնալ շուկայի կայունությանը եւ խելամիտ հարկաբյուջետային քաղաքականությանը, հաղորդում է Reuters-ը: 

Տնտեսական ռիսկերը ներառում էին տոկոսադրույքների անսպասելի վաղ բարձրացում «որոշ զարգացած երկրներում», անսպասելի ինֆլյացիա եւ մատակարարման շղթայի խախտում՝ ուկրաինական պատերազմի պատճառով։

Ճապոնիայի, Չինաստանի եւ Հարավային Կորեայի պաշտոնյաները վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ աջակցելու ֆինանսական շուկայի կայունությանը եւ երկարաժամկետ հարկաբյուջետային կայունությանը:

 «Մենք պետք է զգոն մնանք տարածաշրջանային տնտեսությունների վերականգնումից բխող աճող ռիսկերի նկատմամբ՝ ի լրումն ռուս-ուկրաինական շարունակվող հակամարտության եւ որոշ զարգացած երկրներում դրամավարկային քաղաքականության ավելի վաղ սպասված նորմալացման»,-ասվում է հաղորդագրությն մեջ։