Թբիլիսիում Եվրամիության դիտորդների առաքելության շենքի մոտ բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվել, որոնց մասնակիցները Վրաստանի կառավարությունից պահանջում էին Թբիլիսիի մերձքաղաքային շրջանում 600 կմ-անոց հողային տարածք հատկացնել իրենց, կամ էլ դրամական փոխհատուցում տրամադրել 10.000 դոլար արժողությամբ: Ելույթը կազմակերպվել է «Ես եւս փախստական եմ կարգախոսի ներքո»:

Ակտիվիստները ԵՄ-ի առաքելությունից պահանջել են հանդես գալ որպես միջնորդ իրենց եւ կառավարության միջեւ:

Վրաստանում ԵՄ-ի դիտորդական առաքելության ղեկավարության քաղաքական խորհրդական Ռոսսարիա Պուլիսը հանդիպել է ակցիայի մասնակիցների հետ, լսել նրանց խնդիրները եւ խոստացել է օգնություն ցույց տալ փախստականներին` հաղորդելով նրանց պահանջները իշխանություններին:

Ակտիվիստները հայտարարել են, որ պարբերաբար նման ակցիաներ են կազմակերպելու այնքան ժամանակ, մինչեւ իշխանությունները բավարարեն իրենց պահանջները: