ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը անդամ երկրներին դրդում է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության չափը 2 միլիարդ եվրոյի հասցնել, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Անդամ երկրները դեռ չեն համաձայնել Խաղաղության եվրոպական հիմնադրամի առաջարկին, քանի որ Գերմանիան դեմ է այս շաբաթ ԵՄ դեսպանների հանդիպմանը:

Խաղաղության եվրոպական հիմնադրամը կառավարություններին փոխհատուցում է Ուկրաինային ռազմական մատակարարումների համար:

Բեռլինը դեմ չէ առաջարկին, սակայն կառավարությունը պետք է անցնի պատշաճ ընթացակարգ, ներառյալ խորհրդարանի հաստատումը, եւ չի կարող անմիջապես հաստատել նոր ֆինանսավորումը, ասել է գերմանացի պաշտոնյան: Ըստ աղբյուրների՝ այլ երկրների մի փոքր խումբ, Գերմանիայի հետ միասին, նույնպես նշել է, որ գումարի նոր տրանշը հրատապ չէ, քանի որ փոխհատուցումը վճարվում է զենքի առաքումից հետո:

Անդամ պետությունների մեծ մասն աջակցում է արագ որոշմանը եւ ցանկանում է, որ հայտարարությունն արվի արդեն հաջորդ շաբաթ:

Սպասվում է, որ նոր միջոցների տրամադրման առաջարկը կներառվի հաջորդ շաբաթ ԵՄ ԱԳ նախարարների հանդիպման օրակարգում: