Շվեյցարական Dufry ընկերությունը զարգացող շուկաներում հինգ օպերատոր է ձեռք բերել: Այդ մասին ասվում է ընկերության կայքում: Dufry-ին 4 առանձին գործարքի արդյունքում ձեռք է բերել Արգենտինայի օդանավակայաններում առաջատար զբոսաշրջային մանրածախ Interbaires օպերատորին, ինչպես նաեւ մանրածախ օպերատորներ Հայաստանի, Ուրուգվայի, Էկվադորի եւ Մարտինիկի օդանավակայաններում:
Այս նոր ձեռնարկությունները Dufry-ի պորտֆելին կավելացնեն 21 խանութ` տասը օդանավակայանում: Նշվում է, որ 2011 թ. մայիսին նախորդած 12 ամիսների ընթացքում ընկերության ընդհանուր շրջանառության ծավալը կազմել է 395 մլն դոլար:
Բոլոր ձեռքբերումները կենտրոնացված են զարգացող շուկաներում եւ ներառում են գրավիչ մանրածախ օպերացիաներ: Նոր օպերատորների ընդհանուր առեւտրային մակերեսը 5500 քմ է, շրջանառությունը կազմում է մոտ 85 մլն դոլար:



























