Օրերս Ադրբեջանի խորհրդարանի երկու պատգամավորներ բռունցքներով հաշիվներ են պարզել Բաքվի ծովափնյա հանգստյան տներից մեկում, այդ մասին հաղորդում է ադրբեջանական «Պոլիգոն» գործակալությունը` վկայակոչելով ներիշխանական աղբյուրները:
Աղբյուրը հայտնում է, որ պատգամավորների կռվի պատճառը աղջիկ է եղել: Պատգամավորներից մեկի կողքին նստած կինը սկսել է «աչքունք» խաղացնել մյուս պատգամավորի հետ: Կնոջ ժեստերն էլ հենց ծեծկռտուքի պատճառ են դարձել:
«Պոլիգոնը» հայտնում է, որ երիտասարդ պատգամավորների միջեւ հակասությունները վաղեմի պատմություն ունեն, եւ նրանք միայն հարմար առիթի են սպասում միմյանց կոկորդ կրծելու համար: «Պատգամավորներից մեկի առաջին ատամը ջարդվել էր, իսկ բերանից արյուն էր հոսում: Նրան անմիջապես ավտոմեքենա են նստեցրել եւ հեռացրել դեպքի վայրից»,-եզրափակում է աղբյուրը:




























