Տիեզերական «Յունոնա» զոնդը ուղեւորվել է դեպի Յուպիտեր: Ինչպես հաղորդում է «Վեստին», Կանավերալ հրվանդանի ավտոմատ կայանից մեկնարկը մեկ ժամ հետաձգվել է` տեխնիկական պատճառներով: Արեգակնային համակարգության ամենամեծ մոլորակին «Յունոնան» կմոտենա 2016 թվականին, որի համար նա կկտրի մոտ 3 մլրդ կմ տարածություն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ NASA-ն առաջին անգամ Յուպիտերի ուղածրային արբայնակը տիեզերք կուղարկի արեւային էներգիայով: 1.1 դոլար արժողությամբ Juno արբանյակի թռիչքը նշանակված է այսօր` օգոստոսի 5-ին, Կանավերալ հրվանդանից:

Արբանյակի սենսորներն ուսումնասիրելու են մոլորակի բաղադրությունը, ջերմաստիճանը եւ այլ չափորոշիչներ: Ծրագրվում է տեղեկություններ հավաքել Յուպիտերը բնութագրող նշանավոր գունային գծերի մասին, եւ բացի այս հաշվարկել մոլորակի վրա ջրի պարունակությունը: Դա կօգնի պարզելու թթվածնի կոնցենտրացիան Արեգակնային համակարգի գոյացման ժամանակ: