ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը օգոստոսի 6-ին կմեկնի Ճապոնիա` «միջազգային հանրության համերաշխությունն ու զորակցությունը հայտնելու ճապոնացի ժողովրդին», հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ըստ ՄԱԿ-ի մամլո ծառայության` Բան Կի Մունը կհանդիպի Ճապոնիայի վարչապետ Նաոտո Կանի եւ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Տակեակի Մացումոտոյի հետ: Գլխավոր քարտուղարը կայցելի նաեւ «Ֆուկուսիմա-1» ատոմակայան, կդիտի տարհանման կենտրոնը եւ Ֆուկուսիմա նահանգի դպրոցներից մեկում հանդես կգա աշակերտների առջեւ:
Ճապոնիայից Բան Կի Մունը կմեկնի իր հայրենիք` Հարավային Կորեա, որտեղ ելույթ կունենա օգոստոսի 10-14-ն անցկացվող «ՄԱԿ-ի գլոբալ մոդելը» թեմայով համաժողովում: Նա նաեւ հանդիպումներ կունենա երկրի բարձրաստիճան ղեկավարության հետ:




























