Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկն իր մանիֆեստում, հնարավոր է, գաղտնի հաղորդագրություններ է թողել: Նման եզրահանգման են եկել համակարգչային անվտանգությամբ զբաղվող փորձագետները, հաղորդում է «Վեստին»` վկայակոչելով նորվեգական TV-2 հեռուստաալիքը:
Բրեյվիկի 1500 էջանոց տեքստի վերլուծության արդյունքում, նրանք եկել են այն եզրահանգման, որ մանիֆեստում կգաղտնազերծվեն այն աշխարհագրական կետերը, որտեղ տեղի էին ունենալու նոր ահաբեկչություններ: Նորվեգացի լրագրողների այս տեղեկությունը հետաքրքրել է ոստիկանությանը:
Հիշեցնենք, որ Բրեյվիկը հուլիսի 22-ին կրկնակի ահաբեկչություն էր իրականացրել, որին զոհ էին դարձել 76 մարդ: Սկզբում պայթյուն էր եղել Օսլոյի կենտրոնում` կառավարական շենքերի մոտակայքում, որտեղ գտնում է վարչապետի նստավայրը: Մի քանի րոպե անց ոստիկանական համազգեստով տղամարդը կրակ է բացել Նորվեգիայի մայրաքաղաքից ոչ հեռու գտնվող Ուտոյա կղզում տեղակայված Նորվեգիայի աշխատավորական կուսակցության կողմից ղեկավարվող երիտասարդական ճամաբարում:
Բրեյվիկի հոգեկան վիճակի մասին պաշտոնական տվյալներ դեռ չեն ստացվել: Հոգեբուժական փորձաքննությունը սկսվելու է օգոստոսի առաջին երկու շաբաթների ընթացքում, իսկ արդյունքները հայտնի կդառնանան մինչեւ նոյեմբերի 1-ը:




























