ԱՄՆ ֆինանսների նախարարությունը կասկածի տակ է դրել Standard and Poor’s վարկանիշային գործակալության փորձագետների իրազեկության մակարդակը: Ինչպես հաղորդում է ВВС-ն, ֆինանսների նախարարության մամուլի քարտուղարը հայտարարել է, որ S&P-ն, որոշելով նվազեցնել ԱՄՆ կրեդիտային ինդեքսը, սխալվել է հաշվարկներում մոտ 2 տրլն դոլարի չափով:
Հիշեցնենք, որ մի քանի ժամ առաջ Standard and Poor’s վարկանիշային գործակալությունը նվազեցրել է ԱՄՆ կրեդիտային վարկանիշը AAA մակարդակից մինչեւ AA+ մակարդակի` բացասական կանխատեսմամբ:



























