Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը հոսպիտալացվել է: Նա գտնվում է Մոսկվայի կենտրոնական կլինիկական հիվանդանոցում, բժիշկների հսկողության տակ: Ինչպես հաղորդել են «ՌԻԱ Նովոստիին» պատրիարքարանի մամլո ծառայությունից, նրա վիճակը կայուն է:

Ուկրաինա կատարած այցելությունից հետո պատրիարք Կիրիլը սուր վիրուսային հիվանդություն է տարել:  Բժիշկները նրան խորհուրդ են տալիս չեղյալ համարել առաջիկայում նախատեսված այցելությունները եւ որոշ դադար վերցնել: