Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանn իր սեփականությունը հանդիսացող «Էրեբունի» բժշկական կենտրում կարել է տվել բոլոր վերելակավարների խալաթների գրպանները, իբր՝ որպեսզի վերելակից օգտվողները նրանց գրպանները դրամ չդնեն, ինչպես տեղի է ունենում սովորաբար։ Իրականում, սակայն, այս գործելակերպը միայն արտաքին էֆեկտ ստեղծելու նպատակ ունի, որ կողքից լսեն, տեսնեն, ասեն, թե Հայաստանի իշխանություններն էլ են ուզում պայքարել կոռուպցիայի դեմ։ Որ գրպանների կարումը ձեւական բնույթ է կրում, ապացուցվել է թերթի թղթակիցների այցելության ընթացքում. «Էրեբունի» հիվանդանոցի վերելակավարները հաճույքով վերցրել են առաջարկվող դրամը (թերթը ներկայացնում է լուսանկար)։
Թերթը գրում է, որ եթե պարոն Քուշկյանն իսկապես ուզում է պայքարել երեւույթի դեմ` նույն էքսպերիմենտն ինքը կարող է կազմակերպել, եւ համոզվելով, որ գրպանների կարը էֆեկտ չի տալիս, ավելի արդյունավետ միջոցներ ընտրի։ Իսկ եթե մեր իշխանությունները համարում են, որ սա իսկապես լավ լուծում է, զարմանալ կարելի է, թե ինչու մինչև այժմ կարված չեն նախարարների, ոստիկանների, ավելի ցածր և ավելի բարձր պաշտոնյաների գրպանները։




























