ՀՀ ԱԳ նախկին նախարար, «Սիվիլիթաս» հիմնադրամի խորհրդի նախագահ Վարդան Օսկանյանը պատրաստվում է ինտերնետային հեռուստատեսություն բացել: Թերթի տեղեկությունը հաստատել է «Սիվիլիթասի» տնօրեն Սալբի Ղազարյանը:
«Սա նոր տեսակի պատրաստություն է, ինտերնետային լուրերի թողարկում, եւ ավելի լավ է` հեռուստատեսություն չասենք»,-ասել է Ս. Ղազարյանը:
Իրականում սա ինտերնետային հեռուստատեսություն է կոչվում: Թե երբ է սկսելու այն գործել, քանի ժամով, բացի լուրերից էլ ինչ է թողարկելու, ինչ ուղղվածություն եւ ինչ անուն է ունենալու, դեռ հայտնի չէ:
Ըստ որոշ լուրերի, Օսկանյանը պատրաստվում է ինտերնետային այդ հեռուստատեսության հենքի վրա հեռարձակվող հեռուստաընկերություն ստեղծել: Սալբի Ղազարյանը, սակայն, ասաց. «Ոչ, ինտերնետ էլ մնալու է»:




























