«Թալիբան» շարժման դեմ օպերացիայի ընթացքում ԱՖղանստանի արեւելքում ՆԱՏՕ-ի ուղղաթիռ է ջախջախվել: Ինչպես հաղորդում է  Associated Press-ը,  աղետը տեղի է ունեցել Վարդակ նահանգում, որը հայտնի է թալիբների նշանակալի ներկայությամբ:

ՆԱՏՕ-ն ուսումնասիրում է  կատարվածի վայրը, սակայն դեռեւս չի հաղորդվում  պատճառների եւ զոհերի մասին: Միաժամանակ նշվում է, որ ուղղաթիռի վայր ընկնելու պահին այդ շրջանում ապստամբ ուժեր են գտնվել:

«Թալիբան» շարժման պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն Վարդակ նահանգում գրոհել է Սաիդաբադի տունը, որտեղ հավաքվել են թալիբների ուժերը: Իրենց հերթին թալիբները կրակ են բացել եւ հրթիռային հարվածով խփել են ուղղաթիռը: