Ալլա Պուգաչովան ամուսնացել է Մաքսիմ Գալկինի հետ: 62-ամյա երգչուհու եւ 35-ամյա հումորիստի ամուսնության արարողությունը կայացել է մի քանի օր առաջ, Մոսկվայում, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները:
Ալլայի տնօրեն Ելենա Չուպրակովան իր հերթին ասել է. «Ես գաղափար չունեմ` գրանցվե՞լ են նրանք արդյոք, թե` ոչ: Առաջիկայում Ալլան պաշտոնական հայտարարություններ չի անելու այդ կապակցությամբ»:
Ինչպես հայտնում է «Պրոֆի-նյուսը», երգչուհու շրջապատում կարծում են, որ այս ամենի պատճառը ֆինանսական է: Պուգաչովան եւ Գալկինը համատեղ բիզնես ունեն: Բացի այդ, Ալլա Պուգաչովան խոշոր գումար է ներդրել Մաքսիմի առանձնատան շինարարության եւ բարեկարգման վրա:




























