Ոստիկանության Գյումրիի բաժնի  ծառայողներն օգոստոսի 7-ին, գողություն կատարելու կասկածանքով, Անի թաղամասից բերման են ենթարկել նախկինում դատված, 36-ամյա  Աշոտ Խ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա խոստովանել է, որ այս տարվա հուլիսին, պատուհանը բացելով, 50-ամյա Սամվել Ա.-ի տնից գողացել է գազի վառարան,  ձայնագրիչ եւ մեկ լուսամփոփ:

Գողոնն առգրավված է:

Աշոտ Խ.-ն ձերբակալված է:

Կատարվում է նախաքննություն: