Ճապոնիայում բնակվող 99-ամյա տատիկը կյանքի մայրամուտին տարվել է վիդեոխաղերով:
Ումեյձի Նարիսավան (Umeji Narisawa) ամեն օր միացնում է հին NES համակարգիչը եւ խաղում Bomberman հայտնի խաղը, հաղորդում է DailyPicksAndFlicks.com-ը:
Խաղին նա ծանոթացել է մոտ 36 տարի առաջ, երբ նրա ավագ դուստրը զվարճանում էր բամբուկներով` ջոյստիկը ձեռքին: Ումեյձիին այնքան է դուր եկել խաղի պարզ կանոնները, որ նա այդ խաղից մինչ օրս չի բաժանվել:




























