Մեկուկես տարվա աշխատանքից հետո, Կալիֆոռնիայում ժամանակավորապես  գրանցվել է ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության կազմակերպությունը: Այդ մասին հաղորդում է Glendale News Press-ը:  Ինչպես նշել է ժամանակավոր կազմակերպության ներկայացուցիչ Կարո Ավետիսյանը, քաղաքական խմբակի ստեղծման փորձերը նա սկսել է մի քանի  տարի առաջ, երբ ներկա էր գտնվել Կալիֆոռնիայում դեմոկրատների համաժողովին եւ այնտեղ հանդիպել էր մարդկանց տարբեր խմբեր միավորող մի շարք նմանատիպ կազմակերպությունների:  Կարո Ավետիսյանը Գլենդելի դեմոկրատների ակումբի նախագահն է:

Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներն Ավետիսյանին հայտնել են, որ ներկայումս կուսակցության խորհուրդը նման խմբակները չի հաստատում, քանի որ դաշնային օրենսդրությունում կատարված փոփոխությունները նկատելի նվազեցրել են դրանց լիազորությունները: Դրա փոխարեն նրանք Ավետիսյանին խորհուրդ են տվել քաղաքական կուսակցություն ստեղծել. այդ ձեւաչափը թույլ կտա միջոցներ հավաքել եւ թեկնածուներ առաջադրել:

Ներկայումս կազմակերպությունն աշխատում է կանոնադրության վրա: