Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Սթրոս-Կանի (Dominique Strauss-Kahn) դեմ քաղաքացիական հայց է ներկայացրել նյույորքյան Sofitel հյուրանոցի սպասուհի Նաֆասիատու Դիալոն, հաղորդում է BusinessWeek-ը:
Կինը շարունակում է 62-ամյա ֆինանսիստին մեղադրել սեքսուալ ոտնձգություների մեջ:
Ավելի վաղ տուժածն ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ ինքը շարունակ լալիս է եւ ոչ մի կնոջ նման ճակատագիր չի կամենա` ենթարկվել բռնության, իսկ հետո կասկածվել ստելու մեջ:
Դատախազությունը հայտնել է, որ սպասուհին կեղծ վկայություն է տվել երկրում ապաստան ստանալու ժամանակ, խաբել է հարկային եւ սոցիալական մարմիններին, եւ բացի այդ, հավանաբար, խաբել է մեծ ժյուրիին` երդման արարողության ժամանակ: Մինչդեռ իրավաբաննները պնդում են, որ չնայած անցյալի սխալներին` Դիալոն չի խաբում, նրան իսկապես փորձել են բռնաբարել:
Սպասուհու իրավաբանը հուլիսի վերջին հայտարարել է, որ Դիալոն հայց կներկայացնի, եթե Սթրոս-Կանի դեմ քրեական գործը ձախողվի նախքան դատարան հասնելը:
Հիշեցնենք, որ Սթրոս-Կանը ձերբակալվել էր մայիսի 14-ին Նյու Յորքում` Sofitel հյուրանոցի սպասուհու նկատմամբ սեքսուլ բնույթի գործողությունների մեղադրանքով: Մայիսի 19-ին նա հրաժարական էր ներկայացրել ԱՄՀ ղեկավարի պաշտոնից: Հուլիսի 2-ին ԱՄՀ-ի նախկին ղեկավարն ազատ է արձակվել տնային կալանքից, նրան վերադարձրել են 1 միլիոն դոլարի գրավը:
ԱՄՀ-ի նախկին ղեկավար Դոմինիկա Սթրոս-Կանի դեմ հարուցված քրեական գործով նախնական դատական լսումների նիստը օգոստոսի 1-ից տեղափոխվել է օգոստոսի ամսի 23-ին:




























