Կորեացի լրագրողները սարսափելի մանրամասներ են բացահայտել բժշկական պրակտիկայում մեռած երեխաներից դեղամիջոցների պատրաստման վերաբերյալ:

Հենվելով ասիական լրատվամիջոցների տեղեկությունների վրա, թե Չինաստանում դեղամիջոցներ են պատրաստում մեռած երեխաներից (աբորտի մնացորդներից կամ մեռած ծնվածներից), կորեական հեռուսատեսությունը սեփական հետաքննություն է իրականացրել, հաղորդում է MedDaily-ն՝ վկայակոչելով Geeko System-ը:

Թղթակիցները գտել են այդ հիվանդանոցը, որը մեռած նորածիններին հանձնում է դեղագործական ընկերություններին, որոնք էլ իրենց հերթին հաբեր են պատրաստում նրանցից («dead baby pills»):

Հաղորդվում է, որ ընկերությունները դիակները պահում են սառնարանում, ապա տեղադրում հատուկ միկրոալիքային չորանոցներում (medical drying microwave):

Լրագրողները գնել են այդ հաբերից, որը 99,7 տոկոսով բաղկացած է մարդու մարմնից, գիտնականները եղունգների, մազերի մնացորդներ են գտել եւ կարողացել են որոշել երեխայի սեռը: