Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մաս է զանգահարել մի քաղաքացի եւ հայտնել, որ «ԵրԱԶ» գործարանի պատի տակ գտնվող աղբարկղերի մոտ զենք-զինամթերք է թողնում:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում կանաչ զինվորական կտորից կարված պայուսակի մեջ հայտնաբերել է ինքնաձիգի 3 դատարկ պահունակ, «ՈւԶՌԳՄ» տիպի պայթուցիչ, «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, եւ 5,45 մմ տրամաչափի  ինքնաձիգի 224 փամփուշտ:

Հայտնաբերվածն առգրավվել եւ ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: