Ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողներն օգոստոսի 8-ին, գողություն կատարելու կասկածանքով, Ջրվեժ գյուղի գազալցակայանի մոտից բերման են  ենթարկել 37-ամյա Ռոման Հ.-ին: Նրա մոտ եղել է պոլիէթիլենային 2 պարկ` լցված գունավոր մետաղի ջարդոնով եւ լարերով:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ռոման Հ.-ն խոստովանել է, որ դրանք գողացել է նույն օրը, գիշերը, Ձորաղբյուր գյուղի ամառանոցային հատվածում գտնվող, ոմն Գառնիկի պատկանող, իրեն վստահված ամառանոցից:

Բաժին է հրավիրվել 69-ամյա Գառնիկ Ք.-ն, ով հաղորդում է տվել, որ իր ամառանոցի  նկուղից գողացել են էլ. եռակցման սարք, մետաղալարեր, կենցաղային իրեր` պատճառելով 80.000 դրամի նյութական վնաս:

Գողոնն առգրավված է: Կատարվում է նախաքննություն:

Օգոստոսի 8-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Արարատի բաժնի  ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 20-ամյա Մյասնիկ Ե.-ին, որը օգոստոսի 6-ին, ժամը 11.00-ի սահմաններում,  հարմարեցված բանալիով մուտքի դուռը բացելու միջոցով, 34-ամյա Սամվել Գ.-ի բնակարանից գաղտնի հափշտակել է 130.000 դրամ:

Մյասնիկ Ե.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:

Նույն օրը ոստիկանության Արտաշատի  բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 22-ամյա Թոմիկ Յ.-ին:

Պարզվել է, որ նա օգոստոսի 3-ին, ժամը .22.00-ի սահմաններում, Դալար գյուղի Պարույր Սեւակի փողոցի թիվ 52 տան մոտ գտնվող տաղավարից գողացել է 21-ամյա Տիգրան Գ.-ին պատկանող «Նոկիա-6500» տիպի եւ «LG» տիպի բջջային հեռախոսները`պատճառելով 90.000 դրամի նյութական վնաս:

Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն: