Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն երեքշաբթի օրը Հունաստանին մեղադրել է Էգեյան ծովում կղզիների ապառազմականացման կարգավիճակը խախտելու մեջ։
«Հունաստանը խախտել է կղզիների կարգավիճակը, դրանք պետք է ապառազմականացվեն։ Հակառակ դեպքում օրակարգում կլինի կղզիների սեփականության հարցը»,- ասել է նախարարը՝ պատասխանելով Anadolu գործակալության լրագրողների հարցերին։





























