Բրիտանացի երգչուհի Էմի Ուայնհաուսը մահվանից առաջ SMS է ուղարկել իր հին ընկեր Քրիստիան Մառին, հաղորդում է Pressparty-ին:
Նա հաղորդագրությունը կարդացել է այն բանից հետո, երբ նրան հայտնի է դարձել 27-ամյա ընկերուհու մահվան լուրը: Բանն այն է, որ Մառն SMS ստանալու պահին քնած է եղել:
SMS հաղորդագրության մեջ գրված էր հետեւյալը. «Ես միշտ այստեղ կլինեմ: Իսկ դու այդտեղ ինչպե՞ս ես»:



























