Շվեդիայի բանտերում ազատազրկման ժամկետներ ստացած բանտարկյալների համար տեղերը չեն բավականացնում, պատճառը օրենսդրության խստացումն է։ Այս մասին տեղեկացրել է թագավորության արդարադատության նախարար Մորգան Յուհանսոնը, փոխանցել է ՏԱՍՍ-ը։ https://tass.ru/

«Մենք ավելի շատ բանտարկյալներ ունենք, քան կարող են տեղավորել բանտերը։ Մենք պետք է որքան հնարավոր է արագ լուծենք ուղղիչ հաստատությունների տեղերի հարցը»,- նախարարին մեջբերել է Շվեդական ռադիոն։

2021թ. դեկտեմբերին Շվեդիայում տեղի ունեցավ հակաահաբեկչական օրենսդրության խստացում։ Դրան համապատասխան՝ ահաբեկչական գործունեության կոչերի, դրա ֆինանսավորման, նոր գրոհայինների հավաքագրման եւ պատրաստման համար նախատեսվում է երեք տարվա բանտարկություն ներկայիս երկուսի փոխարեն։

Ինչպես նշել է Յուհանսոնը, այժմ ավելի երկարատեւ բանտարկություններ են նախատեսված ոչ միայն ահաբեկչական բնույթի հանցագործությունների, այլեւ այլ լուրջ իրավախախտումների համար։