Շենժենում անցկացվող «Ժողովրդի առողջությունը» զուգահեռ ֆորումում, որն անցկացվում է ՇՀԿ երկրների Երիտասարդական գիտատեխնիկական եւ նորարարական համաժողովի շրջանակներում, ելույթ են ունեցել ՇՀԿ երկրներից պետական ծառայողներ, բժշկական եւ գիտահետազոտական հաստատությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, բիզնեսի ներկայացուցիչներ, երիտասարդ գիտնականներ եւ այլն։
Հայաստանում Չինաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ մասնակիցները քննարկումներ են անցկացնում, մտքեր ու գիտելիքներ են փոխանակում առողջապահության եւ երիտասարդների շրջանում գիտական ու տեխնոլոգիական նորարարությունների խթանման շուրջ, ամրապնդում են փոխանակումները եւ հասնում փոխգործակցության՝ հանուն մարդու առողջության համայնքի ստեղծման։
Նոր տեխնոլոգիական եւ արդյունաբերական հեղափոխության եւ Չինաստանի որակական զարգացման պատմական խաչմերուկի համատեքստում արհեստական բանականության արդյունաբերությունը ռազմավարական նոր խթան է հաղորդում տնտեսական զարգացմանը եւ ծառայում է որպես Չինաստանի տնտեսական զարգացման կարեւոր ռազմավարական լծակ:
Չինաստանը ներկայումս ձգտում է բարձրորակ զարգացման։ Արհեստական բանականության մշակումն ու կիրառումը արդյունավետորեն կբարձրացնի ինտելեկտուալացման մակարդակը տնտեսական եւ սոցիալական զարգացման մեջ, ինչպես նաեւ կընդլայնի պետական ծառայությունների եւ քաղաքային կառավարման հնարավորությունները:
Երիտասարդությունը նոր շարժիչ ուժ է գիտատեխնիկական նորարարությունների զարգացման համար։ Արհեստական բանականության մասին ՇՀԿ Երիտասարդական գիտատեխնիկական եւ նորարական համաժողովին զուգահեռ ֆորումը նպատակ ունի ԱԲ-ի օգնությամբ խորացնել փոխըմբռնումը տարբեր երկրների երիտասարդների միջեւ, ամրապնդել գիտատեխնիկական փոխանակումը եւ արդյունաբերական համագործակցությունը, ինչպես նաեւ ամրապնդել ՇՀԿ-ի պետությունների միջեւ հարաբերությունները:





























