Սեռերի հավասարությունը, հանուն որի կանայք ոչ առաջին դարն է, ինչ պայքարում են,  ձեռնտու է տղամարդկանց, քանի որ դրա շնորհիվ նրանք կարող են ավելի շատ զբաղվել սեքսով:

Այսպիսին է The Journal of Social Psychology  գիտական հանդեսում  հրապարակված հետազոտության հիմնական եզրահանգումը: Աշխատանքները ղեկավարել է ԱՄՆ Ֆլորիդայի համալսարանի աշխատակից Ռոյ Բաումեյստերը, փոխանցում է NEWSru.com-ը:

USA Today ամսագրին տված հարցազրույցում Բաումեյսերը  պարզաբանել է . «Կանացի սեքսուալությունը յուրատեսակ արժեք է, մինչդեռ տղամարդկանց սեքսուալությունն այդպիսին չէ: Կանայք սեքսի դիմաց կարող են ստանալ ուշադրություն, աշխատանքում առաջընթաց, գումար եւ այլն: Գաղափարն այն է, որ տղամարդիկ, որպես կանոն, ավելի շատ սեքսի պահանջ ունեն, քան կանայք, եւ հարաբերություններում սեքսը լինում է այն ժամանակ, երբ կինն է որոշում»: Բաումեյստերը նշել է, որ « այստեղ գործում է  առաջարկի եւ պահանջարկի օրենքը` չափազանց ոչ ռոմանտիկ մի տեսություն»:

«Եթե կինը քիչ հնարավորություն ունի ինքնուրույն վաստակելու, ապա  նա հետաքրքրված է որքան հնարավոր է բարձրացնելու սեքսի արժեքը: Երբ կինն այլ շանսեր չունի, սեքսն այն գլխավորն է, ինչ նա կարող է առաջարկել»,-պարզաբանել է հետազոտողը:

Հետազոտության մեջ օգտագործվել են 37 երկրից տվյալներ,  համացանցի միջոցով միջազգային հրացման է ենթարկվել 317 հազար մարդ: