Գվատեմալայում անհայտ չարագործները գնդակահարել են Հայաստանի երկու քաղաքացիների, որոնք այդ երկրի մայրաքաղաքում թեթեւ ատլետիկայի մարզիչներ էին աշխատում: Ինչպես հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, վկայակոչելով Գվատեմալայի ոստիկանության ներկայացուցիչներին, ավազակների զոհերը եղել են Դավիթ Մալոյանն ու նրա հայրը` Մանվել Մալոյանը:
Հարձակումը տեղի է ունեցել այն պահին, երբ մարզիչները դուրս էին գալիս Գվատեմալայի թեթեւ ատլետիկայի ֆեդերացիայի շենքից, որը գտնվում է Օլիմպիական ավանի տարածքում: Հարձակման արդյունքում 30-ամյա Դավիթը մահացել է հիվանդանոցում, իսկ նրա 60-ամյա հայրը գտնվում է ծանր վիճակում:
Ոստիկանությունը առայժմ որեւէ վարկած չունի հնարավոր հարձակման վերաբերյալ: Հայր եւ որդի տեւական ժամանակ աշխատում էին Գվատեմալայում:



























