Ալլա Պուգաչովան հերքել է ուկրաինական հայտնի թերթերից մեկի տարածած տեղեկատվությունը, թե ամուսնացել է Մաքսիմ Գալկինի հետ:
«Ոչ դա ճիշտ չէ: Եւ եւ Մաքսիմը չենք ամուսնացել»,- լուրը մեկնաբանել է Ալլա Պուգաչովան:
Ավելի հանգամանալից Պուգաչովան արտահայտվել է իր պաշտոնական կայքում. «Մեզ մշտապես ամուսնացնում են: Բայց ես հիասթափված եմ ամուսնության ինստիտուտից, ուստի նախընտրում եմ գտնվել տղամարդու, այլ ոչ ամուսնու թիկունքում: Իսկ կնիքն այնքան էլ կարեւոր չէ: Կարեւորը, որ երջանկություն լինի: Բայց ամեն անգամ, երբ նման շշուկներ են լինում, մենք բարեկամներով հավաքվում եւ տոնում ենք»,- Պուգաչովային մեջբերել է «Կոմսոմոլսկայա Պրավդան»:




























