Սպիտակ տան նախկին խորհրդական Փիթեր Նավարոյին մեղադրել են Կոնգրեսի հանդեպ անհարգալից վերաբերմունքի մեջ՝ անցյալ տարի ԱՄՆ Կապիտոլիումի գրոհի հետաքննության հետ կապված համագործակցությունից հրաժարվելու համար, հայտնում է BBC-ն:

Պիտեր Նավարոն Թրամփի երկրորդ օգնականն է, որը ձերբակալվել է հարձակումը հետաքննող Կոնգրեսի հանձնաժողովի օրինական պահանջը չկատարելու համար:

Դատարանում 72-ամյա Նավարոն դատախազներին եւ ՀԴԲ-ին մեղադրել է անհամաչափ գործողությունների մեջ: Նրան մեղադրանքը ներկայացվել է մեկ շաբաթ առաջ այն բանից, երբ հանձնաժողովը պետք է սկսի հետաքննության վերաբերյալ հեռուստատեսային լսումները:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը, որը բաղկացած է յոթ դեմոկրատներից եւ երկու հանրապետականներից, ավելի քան 1000 վկաների հարցում է անցկացրել:

Սթիվ Բենոնը, որը ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի գլխավոր ստրատեգն էր, անցյալ տարվա նոյեմբերին նույնպես մեղադրվել է Կոնգրեսի հանդեպ անհարգալից վերաբերմունքի մեջ այն բանից հետո, երբ նա նույնպես չի գնացել դատարան:

Նավարոյին մեղադրանք է առաջադրվել 2021 թվականի հունվարի 6-ին ԱՄՆ Կապիտոլիումի անկարգությունները հետաքննող հանձնաժողովին ապացույցներ կամ փաստաթղթեր տրամադրելուց հրաժարվելու համար:

Նավարոն ուրբաթ օրը Վաշինգտոնում կայացած լսումների ժամանակ իրեն մեղավոր չի ճանաչել: Թրամփի նախկին օգնականին սպառնում է մինչեւ երկու տարվա ազատազրկում կամ տուգանք։