Ռիո-դե-Ժաներիոյի ոստիկանությունը թմրավաճառների խումբ է բռնել, որը չարաշահումներ էր կատարում մահացած բրիտանացի երգչուհի Էմմի Ուայնհաուսի անունն օգտագործելով, հաղորդում է Ionline.pt կայքը:

Չարագործներն օգտագործել են Ուայնհաուսի նկարները կոկաինի տուփերի վրա, որոնք բռնագրավվել են Ռիո-դե-Ժաներիոյի հետնախորշերում իրականացված ոստիկակական օպերացիայի ընթացքում: Այդ տուփերից յուրաքանչյուրն արժե 10-25 բրազիլական ռեալ (4,5-11 եվրո):

Ուայնհաուսը երկար տարիներ տառապել է թմրանյութերի եւ ալկոհոլային խմիչքների կախվածությունից: