Վիսքոնսինի նահանգի իր տանը ուրբաթ օրը սպանվել է պաշտոնաթող դատավոր, կրակողի մոտ հայտնաբերվել է թիրախների ցուցակ, որում եղել են երեք հայտնի քաղաքական գործիչների եւ այլ մարդկանց անունները, NBC News-ին տեղեկացրել են իրավապահ մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչները։
Օկրուգային դատարանի նախկին դատավոր Ջունո Ջոն Ռոմերին մահացած են գտել ուրբաթ առավոտյան, Նյու Լիսբոնի իր տանը, տեղեկացրել է Վիսքոնսինի նահանգի արդարադատության նախարարությունը։
56-ամյա կասկածյալ Դուգլաս Ուհդեն հրազենային վիրավորում է ստացել, որը, հավանաբար, ինքն իրեն է հասցրել, եւ հոսպիտալացվել է ծայրահեղ վիճակում, տեղեկացրել են դեպարտամենտում։
Ոստիկանությունը կանչվել է 6.30-ին։ Զանգահարողը դուրս է եկել հարեւան տնից եւ կապվել օկրուգի շերիֆի հետ։
Իշխանությունները փորձել են պայմանավորվել Ուհդեի հետ, որը դեռեւս տանն էր գտնվում, բայց նրանց փորձերն անհաջող են եղել, տեղեկացրել են վարչությունում։ Առավոտյան ժամը 10.17-ին արձագանքման խումբը մտել է տուն եւ հայտնաբերել Ռոմերի մարմինը։
Իրավապահ մարմինների բարձրաստիճան պաշտոնյան տեղեկացրել է, որ զոհված դատավորը կապված է եղել։
Ուհդեին գտել են նկուղում եւ տեղափոխել հիվանդանոց։
Նահանգի արդարադատության նախարարության տվյալներով՝ կրակողի թիրախը 68-ամյա Ռոմերն էր։ Գլխավոր դատախազ Ջոշ Քաուլը մամուլի ասուլիսում ասել է, որ Ուհդեն «ըստ երեւույթին, այլ թիրախներ էլ է ունեցել», բայց հրաժարվել է նշել նրանց։
Իրավապահ մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչները տեղեկացրել են, որ ենթադրվող ցուցակում են եղել ԱՄՆ Սենատում փոքրամասնության առաջնորդ Միթչ Մակքոնելը, Վիսքոնսինի նահանգապետ Թոնի Էվերսը եւ Միչիգանի նահանգապետ Գրեթխեն Ուիթմերը։ Իրավապահ մարմինների ներկայացուցիչների խոսքով՝ ցուցակը հայտնաբերվել է Ուհդեին հիվանդանոց տանելու ժամանակ։





























