Ռուսաստանում դեֆոլտ հայտարարելու տնտեսական հինքեր չկան, եթե այն հայտարարվի էլ, ապա միայն քաղաքական պատճառներով։ Այդ դեպքում առաջին եւ գլխավոր տուժողները կլինեն վարկատուները, «Прайм» գործակալությանը պարզաբանել է Ֆինանսների կառավարման բարձրագույն դպրոցի վերլուծաբանական հետազոտությունների բաժնի ղեկավար Միխայիլ Կոգանը։
Վերլուծաբանը նշել է, որ դեֆոլտը կանխատեսելը բավական դժվար է, եթե չդիտարկվեն (ընկերությունների) հաշվետվողականությունն ու իրական վիճակը երկրում, բայց եթե պարտավորությունները մի քանի անգամ գերազանցում են հիմնական ֆոնդերն ու զգալիորեն ավելի բարձր են հասույթից, դա այն բանի նշան է, որ իրավիճակը կարող է շուտով դուրս գալ վերահսկողությունից։
Բայց Ռուսաստանի պարագայում այլ է. արտաքին պարտքի վճարման միջոցներ երկիրն ունի, իսկ պարտքի չափն աննշան է անգամ Արեւմուտքում սառեցումից խուսափած ռեզերվների չափի համեմատ։
«Նրա դեֆոլտը կարող է առաջ գալ ոչ թե միջոցների բացակայության, այլ քաղաքական պատճառներով»,- ասել է Կոգանը։
Նրա խոսքով՝ վարկատուները դեֆոլտից հետո ստիպված կլինեն բանակցություններ վարել պարտքի վերակառուցման մասին, ընդ որում, որպես կանոն, վարկատուները չեն ստանա «պարտքի մարմնի» 100 տոկոսը, քանի որ սովորաբար դեֆոլտ ունեցող փոխառուն մի քանի եւ բավական խոշոր վարկատու է ունենում։
«1998թ. Ռուսաստանում պարտքի վերակառուցումն իրականացվեց այնպես, որ պետփոխառությունները վճարվեցին միայն պարտքի «մարմնի» 70 տոկոսի չափով»,- հիշեցրել է Կոգանը։





























