2021-ին Իրանի եւ Չինաստանի հետ Հայաստանի առեւտուրն աճել է։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նրա խոսքով՝ ԵՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի գոտու մասին ժամանակավոր համաձայնագիրը վավերացվել է դեռ 2019 թվականի հոկտեմբերին։
«2021 թվականին՝ 2020 թվականի համեմատ, Իրանի եւ Հայաստանի միջեւ առեւտուրն աճել է շուրջ 25 տոկոսով՝ կազմելով գրեթե 503 միլիոն դոլար»,- ասաց Քերոբյանը։
Միաժամանակ նախարարը նշել է, որ Իրանի հետ ապրանքաշրջանառության ծավալների ցուցանիշները կարող են էլ ավելի բարձր լինել։
«Չինաստանի հետ առեւտուրը, որի հետ ԵՏՄ-ն համագործակցության պայմանագիր ունի, 2021 թվականին աճել է 30,7 տոկոսով եւ կազմել 1 միլիարդ 260 միլիոն դոլար»,- ասաց նախարարը։





























