Սիրիայի պաշտպանության նախարար Ալի Հաբիբը, ում մահվան մասին տեղեկատվությունը երեկ տարածել էին բազմաթիվ լրատվամիջոցներ, ուղերձով հանդես է եկել ազգային հեռուստատեսությամբ եւ երախտագիտություն է հայտնել ծառայակիցներին ու բոլոր սիրիացիներին, հաղորդում է սիրիական պաշտոնական ՍԱՆԱ գործակալությունը:

Նախկին նախարարը նկատել է, որ «միշտ էլ հպարտությամբ է ծառայել սիրիական բանակին, երկրին եւ ժողովրդին», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նշենք, որ արեւմտյան մի շարք լրատվամիջոցներ, վկայակոչելով սիրիական ընդդիմությանը, հաղորդել էին, որ օգոստոսի 8-ին պաշտոնանկ արված Ալի Հաբիբին մեռած են գտել իր տանը: Վարկածներից մեկով հաղորդվում էր, որ Ալի Հաբիբին գնդակահարել են պաշտոնանկությունից մոտ 9 ժամ անց: