Իտալիայի էկոնոմիկայի նախարարության ֆինանսական գվարդիան Տրիեստ քաղաքում 4,3 տոննա կոկաին է բռնագրավել, հայտնել է Corriere della Sera թերթը։

Իրավապահների տվյալներով՝ թմրանյութերի խմբաքանակը պատկանել է կոլումբիական թմրակարտելի մասնաճյուղին։ Դրա արժեքը գնահատվում է 96 միլիոն եվրո։ Բացի արգելված նյութերից, գվարդիայի աշխատակիցները ձերբակալել են հանցավոր խմբի 38 անդամների (որոնք, պարզվել է, Իտալիայի, Սլովենիայի, Խորվաթիայի, Բուլղարիայի, Հոլանդիայի քաղաքացիներ են)։

Նշվում է, որ կոկաինի այս խմբաքանակը ամենախոշորներից մեկն է Եվրոպայում առգրավվածներից։ Հետաքննության ընթացքում պարզվել է, որ հանցագործները մտադիր են եղել այն տարածել իտալական Վենետիկի, Լոմբարդիայի, Լացիոյի եւ Կալաբրիայի շրջաններում։ Թմրավաճառներին ձերբակալելու օպերացիան պատրաստվել է մեկ տարի՝ Կոլումբիայի իրավապահների հետ համատեղ։