Օգոստոսի 9-ին, ժամը 19.20-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է զանգահարել մի քաղաքացի եւ հայտնել, որ «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի ընդունարանի մոտ՝ ծառերի տակ` զենք-զինամթերք է թողել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է 5.6 մմ տրամաչափի ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ` առանց փամփուշտների, 24 լուսարձակիչ փամփուշտ եւ ականանետի 5 ական` առանց պայթուցիչների:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:




























