ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ներդրումային նոր սահմանափակումներ է մտցրել, որոնք ամերիկացիներին արգելում են գնել ռուսական բաժնետոմսեր եւ պարտատոմսեր։
Ըստ CNN-ի՝ ամերիկացի ներդրողներին արգելվում է գնել «ինչպես նոր, այնպես էլ գոյություն ունեցող պարտքային եւ բաժնային արժեթղթեր, որոնք թողարկվել են Ռուսաստանի Դաշնությունում գտնվող կազմակերպության կողմից»:
Մինչ այժմ ամերիկացիները կարողացել են գնել ռուսական բաժնետոմսեր եւ պարտատոմսեր։
Ամերիկացիներին նախկինի պես կթույլատրվի վաճառել ռուսական բաժնետոմսեր եւ պարտատոմսեր, բայց միայն «այն անձին, ով ԱՄՆ քաղաքացի չէ», ասվում է ֆինանսների նախարարության հայտարարության մեջ։ Միաժամանակ նշվում է, որ ամերիկացիները «պարտավոր» չեն ազատվել ռուսական արժեթղթերից եւ կարող են շարունակել պահել դրանք։





























