Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակման եւ կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը նվազել է։ Այս մասին ասվում է ԱՀԿ-ի զեկույցում։

Հիվանդության հաստատված դեպքերի թիվը կրճատվել է 12 տոկոսով կամ ավելի քան 3 միլիոնով։

ԱՀԿ գործադիր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը «շատ հուսադրող միտում» է անվանել դեպքերի նվազեցումը։ Այնուամենայնիվ, նա զգուշացրել է, որ պանդեմիան դեռ չի ավարտվել եւ զգոնության կոչ է արել։