Ազգային ժողովը հունիսի 9-ի նիստում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ հավանություն է տվել գործող օրենքներում մի շարք փոփոխությունների, այդ թվում՝
«Ապօրինի ծագման գույքի բռնագրավման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ;
«Ավիացիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ;
ՀՀ քրեական օրենսգրքի՝ ուժի մեջ մտնելու մասին օրենքի նախագիծ;
«Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ;
Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում (Սահմանադրական օրենք) փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթ;
«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթ;
«Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ;
«Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ;
«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ;
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթ;
«Երեխայի իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ;
«Անկանխիկ գործարքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ;
«Քաղաքացիական ծառայողների եւ պաշտոնատար անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթ;
«Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ։





























