Քսենյա Սոբչակը եւս մեկ պլաստիկ վիրահատություն է արել: Ավելի վաղ նա ուղղել էր փոքրուց իրեն նյարդայնացնող քիթը, իսկ այժմ անցել է կզակին:

Կզակոսկրի վիրահատությունն անցել է Գերմանիայի պլաստիկ վիրահատության էլիտար կլինիկաներից մեկում: Արժեքը կազմել է մոտ 10 հազար եվրո: Դեմքին վիրահատական միջամտությունից հետքեր չկան, քանի որ վիրահատությունը արվել է շրթունքի ներսի մասից եւ դրանից հետո հետքեր չեն մնում, գրում է «Դնի.ru»-ն: