ՄԱԿ-ի Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպությունը (WMO) կանխատեսել է, որ Էլ Նինո կոչվող բնական երևույթը ( Խաղաղ օվկիանոսում տաք ջրային հոսքերի տեղաշարժն է, որը հանգեցնում է անձրևների՝ սեպտեմբերից նոյեմբեր ժամանակահատվածում և երաշտի) ամենայն հավանականությամբ կշարունակվի մինչեւ 2022 թվականի օգոստոսը, իսկ հյուսիսային կիսագնդում հնարավոր է նույնիսկ մինչեւ ձմեռ:

Ժնեւում հնչած հայտարարության համաձայն՝ Էլ Նինոն, որն աշխարհի տարբեր հատվածներում ազդել է ջերմաստիճանի փոփոխությունների, տեղումների, երաշտի ու ջրհեղեղների վրա, 70 տոկոս հավանականությամբ կշարունակվի մինչեւ օգոստոս, իսկ 50-ից 60 տոկոս հավանականությամբ մինչեւ սեպտեմբեր: Փորձագետների կարծիքով այն կարող է շարունակվել նաեւ 2023 թվականին:

Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպությունը բացատրել է, որ Էլ Նինոն կապված է խաղաղօվկիանոսյան կենտրոնական և արևելյան հասարակածային մակերևութային ջրերի ջերմաստիճանի համատարած սառեցման, ինչպես նաև արևադարձային մթնոլորտային շրջանառության, մասնավորապես քամիների, ճնշման և անձրեւների փոփոխության հետ: Որպես կանոն բնական երեւույթի հետեւանքով երաշտ է լինում, ինչը դրսեւորվել է Սոմալիում եւ Հարավային Ամերիկայի հարավում, իսկ հարավարեւելյան Ասիայում և Ավստրալիայում այն դրսեւորվել է սովորականից ավել տեղացած անձրեւներով: