Իսպանիայում վերջին 20 տարվա ընթացքում օդի աննախադեպ բարձր ջերմաստիճան է գրանցվել, հաղորդում է Reuters-ը:
Օդի ջերմաստիճանը շաբաթ օրը հասել է +40-ի Սեւիլիայի Գվադալկվիվիր հովտում եւ մերձակա Կորդոբա քաղաքում, հայտնում է AEMET ազգային օդերեւութաբանական ծառայությունը։
Ջերմաստիճանը կարող է ավելի ուշ բարձրանալ մինչեւ +42 աստիճան Էքստրեմադուրայում գտնվող Գուադիանա հովտում եւ Իսպանիայի հարավի այլ մասերում, ասել են օդերեւութաբանները։
Կիրակի օրը շոգը կարող է ուժգնանալ, քանի որ հարավային Իսպանիայի որոշ հատվածներում ջերմաստիճանը կարող է բարձրանալ մինչեւ +43:





























