Հնդկաստանի հիմնական ընդդիմություն հանդիսացող Կոնգրես կուսակցության առաջնորդ Սոնյա Գանդին տեղափոխվել է Նյու Դելիի հիվանդանոց՝ հետկորոնավիրուսային առողջական խնդիրների պատճառով, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ հղում անելով կուսակցության տարածած հայտարարությանը:
Սոնյա Գանդին ծնունդով Իտալիայից է եւ նախկին վարչապետ Առաջիվ Գանդիի այրին:Նա, 1947 թվականին բրիտանական գաղութային իշխանությունից Հնդկաստանի ազատվելուց հետ, երկիրը տասնամյակներ շարունակ ղեկավարած Կոնգրես կուսակցության ամենաերկարակյաց ղեկավարն է:
2004 թվականին օրենսդիր մարմնի ընտրություններում տարած հաղթանակից հետո Գանդիին է վերագրվում կուսակցության վերակենդանացումը: Հաղթանակից հետո նա պիտի դառնար Հնդկաստանի առաջին օտարերկրացի եւ կաթոլիկ վարչապետը, ինչից, սակայն, նա հրաժարվել էր՝ պաշտոնին առաջադրելով Մանմոհան Սինկղին:
Հայտնի է, որ վերջին տարիներին Գանդին մի քանի անգամ մեկնել է Միացյալ Նահանգներ՝ առողջական խնդիրների պատճառով:





























