Orange Tennis ակումբում Ալեքսանդր Ծատուրյանի միջազգային հուշամրցաշարից անմիջապես հետո մեկնարկել է Արթուր Շիլաջյանի հուշամրցաշարը մինչեւ 14,16 տարիքային խմբերում: Մրցաշարին մասնակցում են ավելի քան 160 պատանի թենիսիստներ 14 երկրներից` Բելգիա, Իտալիա, Ֆրանսիա, Ուկրաինա, Ռուսաստան, Կիպրոս եւ այլն:
Մրցաշարին մասնակցում են հայ պատանի թենիսիստներ, որոնցից ոմանք արձանագրել են հաջողություններ եւ հասել մրցաշարի կիսաեզրափակիչ խաղեր, որոնք տեղի կունենան վաղը: Կիսաեզրափակչում են հայ պատանի թենիսիստներ
Խաչատրյան Միքայելը (մինչեւ 14 տարեկան) Բաղդասարյան Սուրեն/Ղազարյան Արշակ զույգը (մինչեւ 16 զուգախաղեր) Փամբուկյան Կարո/Ջավախիշվիլի Գեորգի զույգը (մինչեւ 16 զուգախաղեր):
Նշենք, որ Orange Tennis ակումբում հուլիսի 25- օգօստոսի 13 Հայաստանի Թենիսի Ֆեդերացիան կանցկացնի Թենիսի Եվրոպայի երեք միջազգային պատանեկան մրցաշարեր:
Orange Cup մինչեւ 14 տարեկան - հուլիսի 25-30
«Ալեքսանդր Ծատուրյանի հուշամրցաշար» մինչեւ 14,16 տարեկան - օգոստոսի 1-6
«Արթուր Շիլաջյանի հուշամրցաշար» մինչեւ 14,16 տարեկան - օգոստոսի 8-13



























