Ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները Երկաթգծի օղակի տներից մեկից բերման են ենթարկել նախկինում դատապարտված, 44-ամյա Ավետիք Հ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ զննությամբ տան բակում գտնվող լոգարանից հայտնաբերվել են տարբեր տարաներ եւ ներարկիչներ` հեղուկներով:
Ավետիք Հ.-ն հայտնել է, որ ինքը թմրամոլ է, իսկ հայտնաբերվածը թմրամիջոց ստանալու պրեկուրսորներ են:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:




























