Մահացած երգչուհի Էմմի Ուայնհաուսի տնից գողացել են նրա երգերի չհրապարակված ձայնագրությունները եւ նրա երաժշտական գործիքները:
Անհետացած իրերի շարքում են եղել ոչ միայն երաժշտական ձայնագրությունները, այլ նաեւ չավարտված երգերի տեքստերի նոտաները եւ հանգուցյալ Էմմի Ուայնհաուսի անձնական նամակները, հաղորդել է նրա ընտանիքի անդամներից մեկը: Թղթերից եւ համակարգչային ձայնագրություններից բացի, անհետացել է Էմմիի սիրելի կիթառներից մեկը:
«Դա շատ զազելի է, եւ ցնցել է ամբողջ ընտանիքին: Միթե ինչ-որ մեկը կարող էր այդքան ստոր վարվել»,-բորբոքվել է 27-ամյա երգչուհու ընկերը:
Հատկապես խոշոր ցնցում է եղել Էմմի Ուայնհաուսի երաժշտական ձայնագրությունների անհետացումը, որոնցով երգչուհին պատրաստվում էր հրապարակել իր 3-րդ ձայնասկավառակը, որը, սակայն, չհասցրեց իրականացնել: Նա վաղաժամ մահացել է 2011 թ. հուլիսի 23-ին, հաղորդում է NEWSru.com-ը:



























