Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողներն օգոստոսի 10 երեկոյան  Արարատյան փողոցի թիվ 62/1 շենքի մոտից, գողության փորձ կատարելու եւ մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, բերման են ենթարկել 24-ամյա Կարեն Կ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նույն օրը, ժամը 13.00-ին, մի նորակառույց շենքի տարածքից նա  փորձել է գաղտնի հափշտակել ամրաններ: Գողությունը նկատել է ընկերության պահակը եւ ծագած վիճաբանության ժամանակ Կարեն Կ.-ն բռունցքով հարվածել եւ մարմնական վնասվածք է պատճառել պահակին:

Նշանակվել են դատաբժշկական եւ ապրանքագիտական փորձաքննություններ:

Կատարվում է հետաքննություն: